Արարատցիները փակել են Երասխ-Երևան մայրուղին


17:30 , 23 սեպտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

ՀՀ մի քանի մարզերում բնակիչները եւս ինքնաբուխ ակցիաներ են սկսել. նրանք փակում են մայրուղիները։

Այսօր ակցիա են անում Արարատի մարզի քաղաքացիները. նրանք փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ավելի ուշ ոստիկանները բիրտ ուժ գործադրելով նրանց բերման ենթարկեցին։

Նշենք, որ Երևանում տեղի ունեցող ակցիաների ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառում։