Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը. ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել


16:11 , 23 սեպտեմբեր, 2023

Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: հայտնում են Ազգային կոմիտեի Տելեգրամի ալիքում:

Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ոստիկանությունը սկսել է ապօրինի բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն մայրուղին շարունակում է փակ մնալ: