98 մետր բարձրությունից բասկետբոլային գնդակի նետման ռեկորդ է սահմանվել. Տեսանյութ


14:25 , 11 սեպտեմբեր, 2013

98 մետր բարձրությունից բասկետբոլային գնդակի նետման ռեկորդ է սահմանվել.YouTube1in.am-ը գրում է.

Գրանցվել է ամենամեծ բարձրությունից բասկետբոլային գնդակը զամբյուղը նետելու ռեկորդ: Գնդակը նետվել է 98 մետր բարձրությունից՝ Ռոտերդամի «Եվրոմաստ» աշտարակից:

Ռեկորդի սահմանման համար ավստրալիացի երիտասարդների How Ridiculous խմբից 62 փորձ է պահանջվել: Գնդակը զամբյուղն է նետել Քայլ անունով մասնակիցը:

Տեղի կառավարության ներկայացուցիչները դարձել են ռեկորդի ականատեսը: Այն դեռևս պետք է հաստատվի Գինեսի հանձնաժողովի կողմից: