14:19 , 11 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
6 տարի առաջ այս օրը՝ 2007 թվականի սեպտեմբերի 11-ին, կյանքից հեռացավ Հայաստանի հավաքականի շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդը: Մահվան պատճառը քաղցկեղն էր:
Նրա ստեղծած հավաքականը մի շարք տպավորիչ արդյունքեր է գրանցել՝ մասնավորապես հաղթելով Լեհաստանին, իսկ այնուհետեւ նրա մահվանից հետո ոչ ոքի խաղալով Պորտուգալիայի եւ Սերբիայի հավաքականների հետ: