Սնոուդենը ներկայացվել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի


14:13 , 11 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ներկայացվել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան «Ազատ մտքի համար» մրցանակի, գրում է gazeta.ru-ն:

Սնոուդենի թեկնածությունը ներկայացրել է «Եվրոպական միացյալ ձախեր/Հյուսիսի ձախ-կանաչներ» խորհրդարանական խմբակցությունը:

«Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, իսկ թեկնածության առաջադրումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանի միջազգային հարցերի, զարգացման և մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ նիստում»,- հայտնել են խմբակցությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ