14:07 , 11 սեպտեմբեր, 2013Բավական ուշագրավ իրադարձություն է այսօր արդեն գրանցվել ԱԺ-ում, թեև դեռ «օրը ճաշ չի դարձել», ու իրադարձությունների, կիքսերի համար դեռ վաղ է: Եվ այսպես, վերջին շրջանում դիվանագիտական առաքելության մեկնելու եռուն պատրաստությունների ու խոսակցությունների մեջ գտնվող Վահան Հովհաննիսյանից լրագրողները փորձ են արել իմանալ, թե արդյոք իրական են Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ստանձնելու մասին լուրերը: Ընկեր Վահանը խուսափել է պատասխանելուց, սակայն նրա փոխարեն պատասխանել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյանը զբաղված է»: Փաստորեն դուրս է գալիս, որ ընկեր Վահանի նախընտրական վերջին կարգախոսը` «Մեր Վահանը», ՀՀԿ-ականների ընկալումով լավ էլ իրականությանը համապատասխանում է ու արդիական է ոտքից գլուխ: