Ոստիկանները քաշքշում էին ցուցարարներին և լրագրողներին


15:33 , 22 սեպտեմբեր, 2023

Իրավիճակը Կառավարության շենքի դիմաց դարյձալ լարվեց։

Ոստիկանության ծառայողները  կրկին բռնի ուժ կիրառեցին  ցույցի մասակցիների նկատմամբ՝ նրանց հեռացնելով տարածքից։

Ոստիկանները ուժ կիռաեցին և քաշքշեցին նաև ԶԼՄ  ներկայացուցիչներին։

Նրանք հրմշտեցին լրագրող Ֆայլակ Ֆահրադյանին և տարածքում աշխատող օպերատորներին։

«Ձե՛ռքս, թո՛ղ»,- ասաց Ֆայլակ Ֆահրադյանն՝ իրեն քաշքշող ոստիկանին։ Վերջինս էլ փորձում էր լրագրողի ձեռքը բռնել ասելով՝ «արի՛ ստեղ»։

Սակայն, ադյպես էլ չհասկացվեց, թե ինչու էին ոստիկանների թիրախում լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտնվել։