Պապիկյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը


14:52 , 22 սեպտեմբեր, 2023

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր: