14:41 , 22 սեպտեմբեր, 2023Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
«Անձամբ Հայաստանի վարչապետն է խոստովանել, որ (Արցախում-Tert.am) խաղաղ բնակիչները չեն տուժել, ուստի այս առումով անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների «չստուգված և անլուրջ» (չակերտները`Tert.am) հայտարարությունները», - գրել է Հաջիևը:
Նա մանրամասնել է, որ ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են և ապահովվելու են ԿԽՄԿ-ի կողմից Լաչին-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: