Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր ժամը 11։00-ին նախատեսված կառավարության նիստը սկսել ժամը 10։00-ին


10:06 , 22 սեպտեմբեր, 2023

Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր ժամը 11։00–ին նախատեսված կառավարության նիստը սկսել ժամը 10։00–ին, հայտնում են կառավարությունից։

Հիշեցնենք, որ երեկ ընդիիմության հանրահավաքին որոշվել էր այսօր ժամը 10։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, որպեսզի խանգարեն կառավարության նիստի անցկացմանը։

Իսկ առավոտից կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական ուժերով։