Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց. Թևանյանը՝ ոստիկանության բաժնից


10:04 , 22 սեպտեմբեր, 2023

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ է ուղղել ոստիկանության Էրեբունու բաժանմունքից․

«Հարգելի քաղաքացինե՛ր, բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։

Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց։ Շուտով ես էլ կմիանամ ձեզ»։