9 ամիս սովի մատնված ու մեն-մենակ մնացած Արցախի դեմ կռվում ամեն ինչով զինված Ադրբեջանը 1 օրում 150 (որոշ աղբյուրներում 300+) զոհ է տվել


11:12 , 22 սեպտեմբեր, 2023
Առնվազն 150 (ըստ որոշ աղբյուրների 300+) սպանված ունի ամեն ինչով զինված ադրբեջանական բանակը մեկ օրում։
Դիմացը եղել է թիկունք չունեցող, 9 ամիս սովի մատնված, անգամ վիրավոր տեղափոխելու համար դիզվառելիք չունեցած ու մեն-մենակ մնացած Արցախը։
Եթե սա արած լիներ ուկրաինական բանակը, մեր երկրում ու ամբողջ աշխարհում ամեն երկրորդը դա կներկայացներ որպես հերոսական պայքարի դասական օրինակ։ Հոդվածներ ու վեպեր կգրեին, ռազմագետները վերլուծություններ կանեին ու քարտեզներով պրեզենտացիաներ ցույց կտային, ֆիլմեր կնկարեին։
Բայց հիմա լուռ են աշխարհում ու Հայաստանում, ի մեծի մասամբ, որովհետև չկա պատվիրատու սա ցույց տալու։
Կա հակառակը, կոծկելու ու չխոսելու, թաքցնելու, դա սերունդներից գաղտնի պահելու պատվեր կա։