13:43 , 11 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանացի պրոֆեսոր Բրայան Կոքսը կարծում է, որ ժամանակի մեջ ճանապարհորդելը «հեշտ է միայն մեկ ուղղությամբ», գրում է The Telegraph-ը:
Ֆիզիկոսի կարծիքով՝ ժամանակի մեջ հեշտ կլինի տեղափոխվել մի քանի հազար տարի առաջ, սակայն հետադարձ «ճանապարհը» գտնելն ավելի լուրջ խնդիր է:
«Այն ժամանակ, երբ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը պիտի տար տեղաշարժման գրեթե լիակատար ազատություն, ապագայում անհրաժեշտ է գտնել այն կարճ ճանապարհը, որն անցնում է ժամանակի ու տարածության միջով՝ անցյալ վերադառնալու համար»,- բացատրել է նա:
«Ֆիզիկոսների մեծ մասը դրան կասկածում է: Դա այն ֆիզիկան է, որը մենք դեռ չենք հասկանում»,- ասել է պրոֆեսոր Կոքսը: