Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ. ԱՀ ՄԻՊ


16:51 , 21 սեպտեմբեր, 2023

Մարդիկ հուսահատ փնտրում են իրենց հարազատներին՝ զանգահարելով ՄԻՊ-ի գրասենյակ՝ իրենց հարազատների մասին չնչին նորություն իմանալու հույսով:
Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ»,- գրված է հայտարարության մեջ: