Մի խումբ քաղաքացիներ իրազեկման ակցիաներ են անում․ երեկոյան հանրահավաք է


16:13 , 21 սեպտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

Մի խումբ քաղաքացիներ այս պահին շրջում են մայրաքաղաքի տարբեր փողոցներով` իրազեկման ակցիաներ են անում։

Մասնակիցները անցորդներին ներկայացնում են Արցախում ստեղծված գոյաբանական իրավիճակը և կոչ անում այսօր միանալ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք մեծ հանրահավաքին` ժամը 18.00-ին։