Մաքսային միության հիմնական վտանգի մասին


13:28 , 11 սեպտեմբեր, 2013

Ծիծաղս գալիս է, որ մեր գործիչների «ազգային արժանապատվությունը» բորբոքվում է Հայաստանը Կալինինգրադի մարզի հետ համեմատությունից: Եթե այսպես շարունակվի, կերազեն այդ մարզի կարգավիճակի մասին՝ պրակտիկ, ոչ թե ֆորմալ իմաստով: Մաքսային միության հիմնական վտանգը այն է, որ ինքնիշխանության սահմանափակումների գործընթացը դառնում է մեր կողմից անվերահսկելի եւ կարող է խորանալ մեր իշխանությունների կամքից անկախ: Չեմ մանրամասնի այստեղ, բայց սա է Հայաստանի առանձնահատկությունը, որն իրեն տարբեր է դարձնում Բելառուսի, Ղազաղստանի համեմատ: