ՀՀ անկախոթյան օրն Արցախը դե յուրե ոչնչացնելու այս ակտը Անդոնի սրտին այնպիսի մի յուղ է քսել, որ հաճույքից մեռնում է սրիկա ծերուկը


12:29 , 21 սեպտեմբեր, 2023
Հ1-ի Պետոյի եթերում հանդես գալով իրավիճակի ընդհանուր գնահատականով՝ Անդոնը, չկարողանալով զսպել Սյամոյի հանդեպ իր մեծ սերը, հանդես է եկել ցինիկ հայտարարությամբ՝ մեղադրելով Արցախի ներկա ու նախկին նախագահներին Սյամոյի առաջարկները, նախանշած ուղին ու գաղափարները մերժելու համար, իսկ ահա Եվլախի հանդիպումը հռչակել է՝ «հայի վերջին խելքի» դրսևորում՝ հայտարարելով՝ բանը լայնամասշտաբ պատերազմի չէր հասնի, եթե Սյամոյին չանտեսեին:

Անկասկած, Անդոնի համար այսօր տոն է, բայց ոչ թե անկախության, այլ Արցախի ոչնչացման: Իլհամի՝ հենց ՀՀ անկախոթյան օրն Արցախը դե յուրե ոչնչացնելու այս ակտը Անդոնի սրտին այնպիսի մի յուղ է քսել, որ հաճույքից մեռնում է սրիկա ծերուկը՝ դեռ մի բան էլ գովազդելով տխրահռչակ ընկերոջը. գործակալական միսիան վերջապես իր լրմանն է հասել:

Սյամոյին գրողի ծոցն ուղարկելու իմաստը հենց այս օրին չհասնելն էր, ինչը, ցավոք, չստացվեց, քանզի ՀՀ իշխանության ղեկին մեկն էր, ում կյանքի իմաստը սեպտեմբերի 21-ի խորհուրդը պղծելն էր: Ու պղծեցին, պղծեցին ու հիմա հանգիստ խղճով զվարճանում են՝ չգուշակելով,սակայն,թե ինչ դաժան ճակատագիր է իրենց սպասվում շատ շուտով: