13:23 , 11 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԱ-ն ընտրական փուլի Հայաստան- Դանիա հանդիպման ժամանակ (0:1) հյուրերի ֆուտբոլիստները լուրջ հսկողություն էին սահմանել Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ և հաճախակի էին Հայաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուի հետ պայքարում խախտում խաղի կանոնները:
Ընդհանուր առմամբ, Եվրոպական գոտու այս ընտրական փուլի ընթացքում, բոլոր հավաքականների ցուցակում, մրցակիցները հենց Մխիթարյանի հետ պայքարում են ամենաշատը խախտումները թույլ տվել, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այն բոլոր 720 րոպեների ընթացքում, որ կիսապաշտպանն անց է կացրել խաղադաշտում (8 հանդիպում), մրցակիցները նրա նկատմամբ 29 անգամ խախտել են խաղի կանոնները:
Այդ ցուցանիշով երկրորդը Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին է (26 խախտում), սակայն «Միլանի» հարձակվողն ավելի քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում՝ 337 րոպե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ