Արցախի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է


10:26 , 21 սեպտեմբեր, 2023

Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր: 

Ինչպես նշում է ria.ru-ն, արցախյան պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:

Երեկ հայտնիէ  դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝


- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Нет описания.Нет описания.