Քաղաքացին իր նշանադրության ժամանակ Նորավանքի տարածքում ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ (Video)


18:22 , 20 սեպտեմբեր, 2023

Գետափ գյուղի 24-ամյա բնակիչը սեպտեմբերի 16-ին՝ իր նշանադրության ժամանակ, Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում ի մոտ ապօրինի պահվող ինքնաձիքից կրակոցներ է արձակել օդ և խաթարել հանգիստը:

Դեպքը նկարահանվել և հրապարակվել է համացանցում:

Նա ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով: