Այս պահին Ստեփանակերտի օդանավակայանը բազմամարդ է (Photo)


15:30 , 20 սեպտեմբեր, 2023

Արցախում լարված իրավիճակով պայմանավորված Ստեփանակերտի բնակիչներն ուղևորվել են օդանավակայան: 

Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան՝ կոչ անելով մնալ ապաստարաններում: