Արցախը հանձնվեց


14:44 , 20 սեպտեմբեր, 2023
Արցախը զենքը վայր է դնում ու հանձվում Ադրբեջանի ողորմածությանը: Ահա սա է հետևում այն հայտարարությունից, որը տարածվել է Արցախի տեղեկատվական շտաբի կողմից, ուր նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Սա միանգամայն սպասելի պետք է համարել՝ նկատի ունենալով այն կեցվածքը, որ որդեգրել էր պաշտոնական Երևանն այս օրերին: Այս հայտարաությունը, կարելի է ասել, Նիկոլի ու երազանքն է եղել ի սկզբանե, և նրա կողմից պատերազմին չխառնվելու մասին հայտարարությունների հիմնական նպատակն է եղել նաև Ստեփանակերտին հասկացնելը, որ ոչ ոք Հայաստանից չի պատրաստվում Արցախի համար կռիվ տալ: Այս իրավիճակում, բնականբար, Բաքվի առջև միայնակ մնացած Արցախին այլ ելք չէր մնալու, քան հայտարարել վերոհիշյալը:

Մնում է հասկանալ, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի Արցախի ադրբեջանացման պարագայում, արդյոք ովքեր են լինելու նոր իրավիճակի շահառուները՝ բացի Նիկոլից ու Իլհամից, իհարկե: Գուցե բոլորը՝ բացի հայ ժողովրդից, որի գլխին դեռ կախված է մնում էքզիստենցիալ վտանգը, քանի որ չկա մեկը, ով կարղ է երաշխավորել, որ Հայաստանի սահմաններին կուտակված ազերիական զենքն ու զորքը չեն գրոհի ՀՀ սուվերեն տարածքն այս ագամ արդեն «Զանգեզուրի միջանցքի» բացման պատրվակով…