Եթե ընդդիմադիր պատգամավորները չհրապարակեն ՄՄ-ի հարցով փակ քննարկումը, ապա կապացուցեն, որ վարչախմբի մասն են կազմում. Ժ. Սեֆիլյան


12:52 , 11 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով ՀՀ արտգործնախարարի փակ քննարկման հետ։ Գրառումը՝ ստորև։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Է. Նալբանդյանի հետ Ազգային ժողովում կազմակերպված փակ քննարկումը մեր ժողովրդի թիկունքում կատարվող հերթական քայլերից մեկն էր: Վարչախմբի պարագայում ամեն ինչ պարզ է` նրա մեջ ներառված ուժերն ու անձինք բացահայտ կերպով ուրացել են ազգային շահերը և դրանց հաշվին իրացնում են իրենց կլանային ու անձնական շահերը:

Իսկ իրենց ընդդիմադիր հորջորջող կուսակցականներն ու պատգամավորները, նշված քննարկմանը մասնակցելով, արդեն իսկ ջնջում են իրենց և վարչախմբի միջև եղած տարբերությունները: Եվ եթե նրանք այսօր ևեթ չհրապարակեն այդ քննարկման արդյունքները և շարունակեն դրանք ժողովրդից գաղտնի պահել, ապա հերթական անգամ կապացուցեն, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր համակարգի մասն են և նույնական են վարչախմբի հետ: Որ ճանաչում և լեգիտիմացնում են ազգուրաց վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին: Եվ որ գործակից ու հանցակից են նրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ