Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին


10:26 , 20 սեպտեմբեր, 2023

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։