Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ իրավապահ համակարգին հորդորում և պահանջում եմ՝ ցուցաբերել զգոնություն և սթափություն, լինել խիստ, վճռական և հետևողական․ ՔՊ–ական պատգամավոր


20:49 , 19 սեպտեմբեր, 2023

Եկել եմ ասեմ, որ նախ ինձ համար անձնապես բոլոր այն մարդիկ, որոնք նման իրավիճակներում, փաստացի հրապարակային հեղաշրջման կոչեր են անում, առնվազն ազդեցության գործակալներ են:
Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ իրավապահ համակարգին հորդորում և պահանջում եմ՝ ցուցաբերել զգոնություն և սթափություն, լինել խիստ, վճռական և հետևողական:
Հստակ օգտագործել բոլոր իրավական հիմքերը, որոնք ՀՀ օրենսդրությամբ ձեզ տրամադրված են, օրինակ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 183.5 Հոդվածը, հստակ պատասխանատվություն է նախատեսում Զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելու համար:
Հստակ ուսումնասիրել ՀՀ-ում գտնվող երկքաղաքացիներին, որոնք զբաղվում են հրապարակային գործունեությամբ և այդ ընթացքում հակապետական կոչեր և գործունեություն են ծավալում՝ անկախ նրանից նրանց ազգանունը «յան»-ով է ավարտվում, թե՝ ոչ: Այդ ուսումնասիրության հիման վրա նախաձեռնել սույն անձանց ՀՀ քաղաքացիությունից զրկելու և ՀՀ-ից արտաքսելու գործընթաց:
Եթե սույն գործընթացը նախաձեռնելու պատշաճ իրավական հիմքեր չգտնվեն, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր պատրաստ եմ հրատապ կարգով հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։
Եթե պարզվի, որ վերոնշյալ մարդկանց չեք կարող հայտնաբերել, պատրաստ եմ հրապարակային անուն առ անուն բարձրաձայնել նրանց անունները։
Շնորհակալության ուշադրության համար
հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Վիլեն Գաբրիելյան
նույն ինքը նավակ Ճոճողը