Հռոմի պապին 20 տարվա ավտոմեքենա են նվիրել


12:12 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կաթոլիկ եկեղեցու հոգևորական Ռոնզո Զոկան Հռոմի պապին 20 տարվա ավտոմեքենա է նվիրել, որպեսզի նա դրանով կարողանա շրջել Վատիկանում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Կաթոլիկ հոգևորականի խոսքերով՝ ինքը շատ է զարմացել, երբ իրեն զանգել են ու ասել, որ Հռոմի պապը որոշել է ընդունել իր նվերը: 

Ֆրանցիսկոսն արդեն օգտվել է Renault Four ավտոմեքենայից: Ավելի վաղ նա դիմել էր եկեղեցու ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել թանկ լիմուզիններից: