Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը. Ֆրանսիայի ԱԳՆ


17:49 , 19 սեպտեմբեր, 2023

«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից. այն հակասում է միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել: Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը», - ասվում է հայտարարության մեջ: