16:22 , 19 սեպտեմբեր, 2023Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախում գրանցվել է 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։ Ստեփանյանը հրապարակել է վիրավոր երեխաների լուսանկարները։


