Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ


15:33 , 19 սեպտեմբեր, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները: