11:56 , 11 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 10-ին Իրաքի սունիաբնակ և շիաբնակ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանության փոխանցմամբ, Դիլայա նահանգում, որտեղ ապրում են տարբեր էթնիկ խմբավորումներ, ականապատ մեքենաները պայթել են շիաբնակ շրջաններում՝ սպանելով 8 մարդու: Հայտնի չէր, թե ով է ահաբեկչությունն իրականացրել, սակայն մեծ հավանականություն կա, որ դրա հետևում կանգնած է «Ալ-Կաիդան»:
Առավել արյունալի միջադեպ տեղի է ունեցել Յուսուֆիա քաղաքում: Զինված անձինք ներխուժել են տուն, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորություն: Նրանք սպանել են վեց մարդու, այդ թվում և երկու կնոջ: Մեկ այլ պայթյունի թիրախ էլ ընտրված է եղել շիա առաջնորդը, ով փրկվել է, սակայն զոհվել է երեք մարդ: Սուննիաբնակ շրջանում ռումբը պայթել է սուճի խանութում, զոհվել էր հինգ մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ