Բուլղարացին լողալով անցել է ավելի քան 2 կմ՝ կապված ձեռքերով և ոտքերով


11:49 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բուլղարիայի քաղաքացին, ով շուտով կդառնա 60 տարեկան, Մակեդոնիայի հարավում՝ Օհրիդ լճում, լողալով անցել է ավելի քան 2 կմ՝ կապված ձեռքերով և ոտքերով: Նրա նպատակն էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

59-ամյա Յան Պետկովի ձեռքերը և ոտքերը կապված են եղել նրա մարմնին, իսկ լողորդը ոտքից գլուխ փաթաթված էր վառ նարնջագույն կտորով:

Նա մեջքի վրա 2 ժամ 47 րոպե լողացել է 2 կմ և 300 մետր:

Լողորդին ուղեկցում էր բժիշկների և ֆոտոլրագրողների նավակը՝ հաղորդում է Ria Novosti-ն: Նա հավանաբար կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: