11:29 , 11 սեպտեմբեր, 2013
Ֆուտբոլի հետ կապված մի կարևոր բան ասեմ:
Ապրեն մեր տղաները: Իրոք: Ոչ թե նրա համար, որ պարտվել են: Այլ նրա համար, որ հիմա արդեն, երբ մեր հավաքականը պարտվում է Դանիային 0-1 հաշվով, դա մենք որակում ենք որպես անհաջողություն:
Մի վեց տարի առաջ ուրախանում էինք, որ այսպիսի հաշվով է պարտվում, այն էլ Դանիայի նման թիմին: Իսկ հիմա մենք ունենք մի թիմ, որի համար չենք ամաչում:
Շնորհակալություն, տղերք ջան: Մենք միշտ ձեր կողքին ենք: