Նիկոլ Փաշինյանը կրտսեր դստեր հետ ՔՊ-ի նախընտրական շտաբում էր


20:27 , 17 սեպտեմբեր, 2023

News.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կրտսեր դստեր հետ ժամանել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախընտրական շտաբ: Այս մասին հայտնում է News.am-ը։

Լրագրողի հարցին, թե ինչու է ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր, Փաշինյանը նշեց, որ չի մեկնաբանում։

Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36%-ը։