Ճապոնիան էժան արբանյակ է մշակել զարգացող երկրների համար


11:14 , 11 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ճապոնական NEC կորպորացիան զարգացող երկրների համար հատուկ արբանյակ է մշակել Երկրի ուղեծիր ուղարկելու համար: Այն լուրջ տեխնիկական հագեցվածություն ունի եւ երկու անգամ էժան է ներկայիս մոդելներից: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նիկեյ թերթին:

500 կգ քաշով արբանյակը կարող է Երկրի մակերեւույթին տարբերել 50 սմ տրամագիծ ունեցող օբյեկտները: Էժան մոդելն արժե 40-50 միլիոն դոլար: Արձակման ծախսերը գումարած գնող կողմն ընդհանուր ծախսելու է մոտ 100 մլն դոլար: Արբանյակը կարելի է օգտագործել տարերային աղետների վնասը գնահատելու, հետախուզական եւ այլ նպատակներով: