Հնդկաստանի 89 քաղաքացի Երևանի քաղաքապետ կընտրի. ՄՔԾ պետ


13:13 , 17 սեպտեմբեր, 2023

Երևանի այս ընտրություններում ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի։

ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ  Արմեն Ղազարյանը․

«Առնվազն 1 տարի տվյալ համայնքում հաշվառում ունեցող ոչ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում ՏԻՄ-երում ընտրելու իրավունք։ Ընդհանուր առմամբ ընտրական իրավունք ունեցող օտարերկրացիները 14,653 են, որից 11,890-ը ՌԴ քաղաքացիներ են»։