11:48 , 17 սեպտեմբեր, 2023News.am-ը գրում է.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցելու։ Այս մասին NEWS.am–ին փոխանցեցին երրորդ նախագահի գրասենյակից։
«Նախագահը բնակվում է Ձորաղբյուրում, Երևանի բնակիչ չէ, հետևաբար չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին»,–ասաց Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։