Հորդորում ենք սոցցանցերում, հեռախոսով չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին առնչվող հարցեր․Արցախի տեղեկատվական շտաբ


07:15 , 17 սեպտեմբեր, 2023

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում բնակչությանը կոչ է անում սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին առնչվող հարցեր։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հայտարարությունում: