19:51 , 16 սեպտեմբեր, 2023Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Մյունխեն քաղաքում 188-րդ անգամ մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի ամենամեծ փառատոնը։ Ըստ ավանդույթի՝ ուղիղ կեսօրին Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայթերը բացել է թարմ գարեջրի 200-լիտրանոց տակառը, գրում է Daily Mail-ը։
«Օկտոբերֆեստ»-ը կտևի 18 օր՝ մինչև հոկտեմբերի 3-ը:
Սովորաբար միջոցառմանն ամեն տարի մասնակցում է մոտ 6 մլն մարդ: 2020-ին և 2021-ին «Օկտոբերֆեստ»-ը չի անցկացվել կորոնավիրուսային համավարակի պատճառով, սակայն 2022-ին այն վերականգնվել է:
«Օկտոբերֆեստ»-ի այցեքարտերն են գարեջրի տարբեր տեսակները, բավարական նրբերշիկները, ազգային հագուստները, ինչպես նաև, այսպես կոչված, վրանները, որոնցից ամենամեծում կարող է միաժամանակ մոտ 10.000 մարդ տեղավորվել։



















