Նիկոլը հասկացել է, որ վերջը մոտ է
16:25 , 15 սեպտեմբեր, 2023
Նիկոլի ու նրա թիմակիցների կողմից հնչող հակառուսական հայտարարությունների ֆոնին տեղեկություներ են ստացվում այն մասին,որ հընթացս ռուսներից տրտնջալու Նիկոլը փորձում է իր իշխանության համար արտաքին հենարաններ գտնել կամ եղածն ամրացնել. ողջ ՔՊ-ական «սթաֆը», ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նամակներ ու խնդրագրեր է գրում աշխարհաքաղաքական կենտոններին (հակառուսական)՝ նախազգուշացնելով, որ շուտով կարող են իշխանազրկվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այն մասին,թեե ինչ արձագանքներ են ստացել ՔՊ-ականներն իրենց նամակներին, ոչինչ հայտնի չէ, սակայն այն, որ սրանց գլուխն իսկապես խառն է, փաստ է, ինչը նաև բացատրում է «Politiko»-ին տված վերջին հարցազրույցում տեղ գտած ընդգծված հակառուսական հայտարարությունները, ինչպես նաև որոշ ՔՊ-ականների այլանդակ պնդումները, օրինակ, այն մասին, որ Աղդամով Արցախ բերված ռուսական օգնությունը կարող է թունավորված լինել տռուսների կողմից:
Իրականում Նիկոլն ու թիմը կարիք չունեն տարբեր կենտրոնների դիմելու, քանի որ նման խնդրագրերի միակ ճիշտ հասցեն Անկարան է. այնտեղից է ի սկբանե բխել ՔՊ-ի իշխանությունը, Անկարան էլ պետք է վերջում Նիկոլին տիրություն անի. եթե թուրքերը Նիոլին տիրություն չարեցին,ապաստան չտվեցին Բաքվում կամ Ստամբուլում, վերջաբանը ողբերգական է լինելու: