Apple-ի արժեթղթերի գինը 2%-ով ընկել է՝ iPhone 5S-ի ու iPhone 5C-ի շնորհանդեսից հետո


10:35 , 11 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը երեկ հատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է իր 2 նոր արտադրանքները՝ iPhone 5S-ն ու iPhone 5C-ն, որոնք, սակայն, առանձնապես չեն տպավորել ներդրողներին։ 

Ինչպես նշում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, արդյունքում ընկերության արժեթղթերի գինը 2%-ի անկում է արձանագրել։

Այժմ Apple-ի մեկ արժեթղթի գինը 494.64 դոլար է։