Սարգսյան Արփինեի փախուստը ճշմարտությունից


11:44 , 15 սեպտեմբեր, 2023
Նիկոլի մոտ ՆԳՆ փոխնախարար աշխատող Սարգսյան Արփինեն, Երևանի կենտրոնում փախչելով լրագրողներից, քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ լրագրողների նկատառմանն ի պատասխան հերքել է բոլորի համար ակնհայտ իրողությունը՝ չցանկանալով տեսնել այն պարզ փաստը, որ համապատասխան խնդրով դիմել են դատախազություն, կատարվում է ուսումնասիրություն:

Արփինեի պահվածքը բնավ տարօրինակ չէ. նա այլ բան չէր էլ կարող անել, քանի որ օբյեկտիվորեն չէր կարող խոստովանել, որ ՔՊ-ն ստորության է դիմել (դրանից հետո 5 րոպե չէր ձգի սեփական կաբինետում), ու նախկինում հետույք պատռող Նիկոլն այսօր իր իսկ կողմից քննադատված երևույթների հիմնական գեներացնողն է երկրում՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ այդ ամենի հետևանքով ինքն ու իր թիմակիցներն են մինչև վերջ խայտառակվել, իսկ ՔՊ-ի հանրային վարկանիշն էլ պրակտիկորեն զրոյական է դարձել:

Արփինեներին պետական բարձր պաշտոնների չեն դրել, որ Նիկոլին ճիշտ ու սխալ բացատրեն, ձեռքը բռնեն. դրել են, որ ՔՊ-ի լկտիություններն արդարացնեն, իսկ այդ անել չկարողանալու դեպքում ուղղակի հերքեն, ինչն էլ արել է պարմանուհին՝ արագորեն նետվելով սեփական «պադավատի» գիրկը: