10:22 , 11 սեպտեմբեր, 20134 բաժնի համար
5 բանան
3 ձու
6 ճաշի գդալ շաքարավազ
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 բաժակ սուխարի
2 բաժակ անանասի հյութ
6 ճաշի գդալ յուղ
Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ:
Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու կարագը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին:
Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ` նախօրոք կարագ քսված (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել), դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30 րոպե:
Ի դեպ, այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ:










