09:17 , 11 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կուղարկի բանաձևի նախագիծ, համաձայն որի՝ Սիրիայի կառավարությունը 15 օրվա ընթացքում պետք է տվյալներ ներկայացնի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ թողնի ՄԱԿ-ի տեսուչներին բոլոր օբյեկտներ, որոնք կապված են քիմիական զենքի հետ:
Բանաձևի նախագծով՝ եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնեն փաստաթղթի պայմաններին, ԱԽ-ն կքննարկի հետագա անհրաժեշտ միջոցառումները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիական բանաձևի նախագծում դատապարտվում է օգոստոսի 21-ին քիմիական հարձակումը և պատասխանատու են համարվում իշխանությունները: Այդ տեսանկյունից ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիայի առաջարկն անընդունելի է: