Քեզ ունենալու և չունենալու ...


10:39 , 11 սեպտեմբեր, 2013

Քեզ ունենալը միայն բավական չէ...
Դեռ երջանիկ լինել է պետք...
Քեզ ունենալը բնավ ողջ երջանկությունը չէ՜...
Դեռ երջանկություն սնուցող՝ ինձ, ունենալ է պետք...

Քեզ ունենալը միայն բավական չէ՜...
Քեզ կողքին պահել է պետք...
Քեզ ունենալը բնավ երջանկություն չէ...
Դեռ՝ ինձ կողքիդ ունենալ է պետք...

Քեզ ունենալը հեռո՜ւ, շա՜տ հեռու...
Սա երջանկություն չէ...
Ինձ ունենալը ... կողքին՝ չունենալը...
Սա դեռ բավական չէ...

Մեր ունենալու, իրար չունենալու...
Այս տանջանքները երջանկություն չեն...
Իրար հարազատ, բայց և շատ հեռու...
Բնավ, սա ամենևին երջանկություն չէ...