No pasaran, Փաշինյան․ Շարմազանով


23:47 , 11 սեպտեմբեր, 2023

No pasaran, Փաշինյան։
Նիկոլ, քո ներկայությամբ Մոսկվայում Ալիեւն ասեց, որ 2022-ի սեպտեմբերյան ռազմական բախումը կանգնեցվել է բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։
Եթե համաձայն չէիր դրա հետ, Պուտինի ներկայությամբ ասեիր։
Հիմա ի՞նչ ես Պետրոսի մոտ հերթական կռուտիտներն անում։
Իսկ իրավիճակը Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին սրվեց, երբ ռուսները նահանջեցին Կիեւի ու Չեռնիգովի մարզերից,իսկ դու էլ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արեւմտյան միջնորդոպթյամբ ընթանալ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Դեռեւս մինչեւ Լաչինի միջանցքի փակումը քո ԱԽՔ -ը սուտ հայտարարում էր, որ ՌԴ-ն միջանցք էր ուզում։
Ո՞վ էր թույլ տվել առանց մեկ կրակոցի հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։
Ո՞վ էր ասում՝ Սեւ ջրի համար հո պատերազմ չենք սկսի։
Ո՞վ էր Գիրիս-Կապապ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին։
Ո՞վ էր հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերել Սյունիք։
Ո՞վ է Լաչինից դուրս բերել հայությանը։
Ե՞ս…
Դու Նիկոլ, դու։
Հերիք է մարդկանց մոլորեցնես։
Այլեւս չի անցնելու։
No pasarán!!!