Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով. Արմեն Աշոտյանի պաշտպան


18:33 , 11 սեպտեմբեր, 2023

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը: Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ: