Արցախ ուրացողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ կուրանա


21:31 , 8 սեպտեմբեր, 2023

Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ, նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հավաստիացնում էր, որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թևակոխելու։
Բայց այսօր, պատմության մեջ առաջին անգամ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել։
Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։
Իսկ ռուսներն ասում էին՝ он-не предатель։
Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ էլ կուրանա։
Երևի ռուսներին հասնում է, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության արդյունքում։
Այնքան էր կորած Նիկոլը, որ կարկառուն նիկոլականները հրապարակային ասում էին, որ Պուտինն ասել է՝ Փաշինյանը դավաճան չէ։
Օձը տաքացնողին է կծում…