Ռուսները խոստովանել են, որ Նիկոլին իրենք են հովանավորել
14:49 , 8 սեպտեմբեր, 2023
Օրերս ՌԴ խորհրդարանի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բավական ուշագրավ խոստովանություն է արել՝ հայտարարելով, որ շատ լավ իմանալով, որ Նիկոլը դավաճան է, այնուամենայնիվ, Ռուսաստանը նրան աջակցել է. ընդդիմության հաղթանակը կարող էր կոնֆլիկտի պատճառ դառնալ, մինչդեռ Փաշինյանը խաղաղություն էր բերելու 44-օրյայից հետո:
Ինչո՞ւ է Զատուլնն այդ մասին խոսում, ռուսները փոշմանե՞լ են, որ Նիկոլին սատարել են, թե՞ ռուս պատգամավորը Նիկոլին է ուղերձ հղում՝ նրան հիշեցնելով, թե ում շնոհիվ է Հակոբյան Աննան այսօր դե ֆակտո առաջին տիկնոջ կարգավիճակում Զելենսկիին սատարում:
Նիկոլը «քցել է» ռուսներին, և այդ մասին է Զատուլինի խոստովանությունը: Մյուս կողմից՝ հայտնի է, թե իրականում ինչպես է գրանցվել Նիկոլի «հաղթանակը»: Երբ ընդդիմության մոտ իրական հնարավորություն էր ստեղծվել՝ Նիկոլին ռադ անելու, վերջինիս հայրիկ Էրդողանն է զանգահարել Պուտինին ու նրան խնդրել ձեռք չտալ Նիկոլին, ինչին ի պատասխան Պուտինը, ելնելով ռուս-թուրքական բարեկամության փաստից, ստիպված է եղել ընդառաջել: Ասել կուզի՝ Նիկոլը Էրդողանի բանակցային տաղանդի պտուղն է՝ բառիս բուն իմաստով, և այս մասին, անկասկած, Զատուլնն էլ գիտի:
Եթե Մոսկվան շարունակի տատանվել Նիկոլի հարցում, Անդկովկասը կկորցնի, քանի որ Բաքուն երբեք Թուրքիայի փոխարեն Մոսկվային չի ընտրի ,իսկ Վրաստաում ասիչն Էրդողանն է հանդիսանում, և դա տրիվիալ փաստ է: