Հայ-ռուսական հարաբերությունները լրջագույն հարվածի տակ են հայտնվել
14:21 , 8 սեպտեմբեր, 2023
Հայ-ռուսական հարաբերություններն ակնհայտորեն գահավիժում են նոր թափով: Այս օրերին ՔՊ-ական կարկառունների հետ հեռահար լեզվակռվի մեջ մտած Մարիա Զախառովան, արձագանքելով վերջին ձերբակալություններին, որոնց ընթացքում բացի Միկա Բադալյանից, հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ֆոնին նաև ձերբակալվել էր «Sputnik Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանը, համոզմունք է հայտնել, որ սադրանքներն արդյունք չեն տա, ու չի հաջողվի փչացնել երկու ժողովւդների հարաբերությունները. հայերն ու ռուսներն ունեն ընդհանուր աապագա:
Հայ-ռուսական հարաբերությունները լրջագույն հարվածի տակ են հայտնվել: Իհարկե, կա գայթակղություն՝ հայտարարելու, որ այս ամեննն անձամբ Նիկոլի ձեռքի գործն է, սակայն երբ գիտկացում ես, թե որքան չնչին մեկն է նա ու թե ինչ աստիճան կախվածության մեջ է գտնվում իր կուրատորներից, հասկանում ես, որ տվյալ դեպքում նա ընդամենը «քոռ դանակ է»՝ հայ-ռուսական հարաբերությունները մորթողների ձեռքին:
Ինչու են հենց հիմա Նիկոլին ստիպում «խռիկ տալ» ռուsներին: Չափազանց պարզ է պատասխանը՝ Հայաստանի դեմ նախատրաստվում է նոր՝ 44-օրյա պատերազմից շատ ավելի մեծածավալ պատերազմ, և որպեսզի այդ պատերազմում Հայաստանը մնա բացարձակ միայնակ, հարկավոր է մեծ վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանը թողնել բորդյուրին ու բացարձակ մենակ: Այդպես թուրքերի գործը կհեշտանա, և ասենք Զանգեզուրի անեքսիան շատ ավելի արագ տեղի կունենա:
Մյուս կողմից, իհարկե, պետք է հասկանալ, որ ռուսական կողմում ևս ամեն բան միանշանակ չէ. ադրբեջանական լոբբիի ազդեցությունն այնտեղ այնքան մեծ է (Նիկոլն արեց ամեն ինչ, որ հայկական լոբբին այնտեղ փաստացի վերանա), որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ հանդես եկողներ կան նաև այնտեղ: Ընդ որում՝ հակահայ հայտարարություններով հանդես են գալիս նաև մի շարք կրեմլամերձ դեմքեր, որոնք ալիբի են ապահովում Նիկոլի համար, իսկ Նիկոլն էլ՝ նրանց համար:
Արդյունքում տուժելու է Հայաստանը, քանի որ հենց մեր կենսական շահերն են այս ամենում շոշափվում, մենք ենք տարածքային կորուստներ կրելու, մենք են տասնյակ հազարավոր զոհեր տալու, եթե, իհարե, բանը չհասավ տոտալ ցեղասպանության: Իսկ ՌԴ-ն, լինելով մեծ տերություն, ի վերջո կկարողանա պայմանավորվել ուժեղ կողմի հետ, և եթե նույնիսկ կրի վնասներ, ապա դրանք չեն լինի կենսական առնվազն այս փուլում՝ չնայած խորքային առումով Հայաստանի ոչնչացումը կամ տարածքի կրճատումն ուղղված է նաև ՌԴ-ի դեմ: