Նիկոլը շենք է առնում


12:21 , 8 սեպտեմբեր, 2023
Նիկոլը Կառավարության նիստում հաստատել է, որ մտադիր են ավելի քան 17 միլիոն ֆունտ ստերլինգով Լոնդոնում նոր շենք ձեռք բերել Անգլիայում ՀՀ դեսպանության համար՝բարելավելով այն պայմամնները, որոնցում ցայսօր իր գործունեությունն են ծավալում Մեծ Բրիտանիայում մեր դիվանագետները:

Փորձելով հիմնավորել, թե ինչու են փող հատկացնում այս նախաձեռնության համար՝ Նիկոլը նկարագրել է այն անմխիթար պայմանները, որոնցում ստիպված է եղել այսքան տարի իր առաքելությունն իրականացնել ՀՀ դեսպանատունը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ այլ երկրներում նույնպես հայաստանյան դեսպանատների վիճակը բարվոք չէ, ուստի որոշել են մեկ առ մեկ լուծել այս խնդիրն ու շենքային պայմանները բարելավել:

Իհարկե, գովելի է, որ նման նախանձախնդրություն է դրսևորել Նիկոլն այս խնդրի վերաբերյալ, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ են որոշել սկսել հենց Մեծ Բրիտանիայից: Ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքական խնդիր, որը չտեսնելն ուղղակի անմտություն կլինի: Սա նշանակում է,որ Հայաստանն էականորեն պատրաստվում է ընդլայնել իր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ մի իրավիճակում, երբ հայտնի է, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է Կովկասում:

Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, իհարկե, Հայաստանը պարտավոր է հարաբերություններ զարգացնել աշխարհի բոլոր երկրների հետ, ուղղակի կասկածելի է թվում Նիկոլի կարողությունը՝այդ ամենը ոչ ի հաշիվ ՀՀ շահերի անելու: Կա հիմնավոր կասկած, օրինակ, որ Թուրքիայի հովանավոր, Ադրբեջանին տասնամյակներ ի վեր «կթող» Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կարող է դառնալ գլխներիս խաթա՝ նկատի ունենալով ոչ միայն ռուսական հակազդեցության հետևանքները կամ էքսպրեզիդենտ Արմեն Սարգսյանի թողած հետագիծը, այլև Թուրքիայի ընդլայնումը՝ նպատակ, որին էլ ծառայում է Մեծ Բիտանիայի կովկասյան քաղաքականությունը: